Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
31.01.2020 | 10:55
Իշ­խա­նու­թյու­նը, Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով հան­դիպ­ման օ­րա­կար­գի, քն­նարկ­վող հար­ցե­րի մա­սին լռե­լով, ին­ֆոր­մա­ցիոն բլո­կա­դա­յի է են­թար­կում ազ­գին: Զու­գա­հեռ՝ կիրթ Ա­լիևի եր­կր­պա­գուն ի լուր բո­լո­րի հայ­տա­րա­րում է ՍԴ հար­ցում իր նկր­տում­նե­րի մա­սին, այս­պի­սով փոր­ձե­լով քաո­սա­յին ի­րա­վի­ճակ ստեղ­ծել երկ­րի ներ­սում, շե­ղել ու­շադ­րու­թյու­նը Ար­ցա­խյան հար­ցից: Չա­փա­զանց վտան­գա­վոր պրո­ցե­սի մեջ է մեր պե­տա­կա­նու­թյու­նը, մեր հա­սա­րա­կու­թյու­նը, սա նաև մեր սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից է խնդ­րա­հա­րույց և ան­հան­գս­տաց­նող:
Գևորգ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ
Հայտ­նի հե­տա­խույզ, ա­զա­տա­մար­տիկ
Դիտվել է՝ 2878

Մեկնաբանություններ